Հասարակություն

Աշխատանքից ազատելու սպառնալիքով, ավտոբուսներով մարդկանց մայրաքաղաք են բերում. Աշոտյան

Աշխատանքից ազատելու սպառնալիքով, ավտոբուսներով մարդկանց մայրաքաղաք են բերում. Աշոտյան

ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ: 


Առավոտվանից տասնյակ ահազանգեր եմ ստանում վարչական լծակներով հավաքագրվող մարդկանց մասին, ում աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստացնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում՝ դավաճան սրիկայի համար "մասսովկա" ծառայեցնելու նպատակով: 


Օրինակ, Վարդենիսից ավտոբուսները շարժվել են 16:00-ին, Ալավերդիից՝ 14:00-ին և այլն: 
Հարգելի հայրենակիցներ: Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք: 
Կարևոր է, որ հունիսի 20-ին գնաք ու քվեարկեք խղճով մեր Հայրնեիքի, ձեր ու մեր ոտնահարված պատիվը վերականգնելու համար: 
Իսկ սրիկայի դատն ու դատաստանը առջևում են»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250