Սուրեն Պապիկյանը պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացել

Սուրեն Պապիկյանը պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։ 
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատրազմի տարում՝ 2020-ի ընթացքում աշխատավարձից ավելի շատ պարգևավճար է ստացել։ 
Սա արձանագրված է Պապիկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում։ 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 12,00, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը 793 680 դրամ է: Հետևաբար՝ Սուրեն Պապիկյանի աշխատավարձը տարեկան կազմում է 9 524 160 դրամ: 

Պապիկյանը 2020-ի ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն հայտարարգրել է 20 792 956 դրամ, հետևաբար՝ պարգևատրվել է 11 268 796 դրամով։ Շուրջ 800 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող պաշտոնյան իրեն միջինում ամեն ամսի պարգևատրել է մոտ 1 մլն․ դրամով»։