Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Փաշինյանի, այլ նաև մյուս թեկնածուների անվտանգությունը

Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով մամուլի վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հրապարկումների մասին լրագրողների հարցերին։ 
 

«Ոստիկանութոյւնը կատարում է իր ծառայությունը, իր աշխատանքը։ Յուրաքանչյուր դեպքով նախնական գնահատում է իրականացվում` հասարակական անվտանգության հետ կապված։ Ի դեպ, դուք նշեցիք կոնկրետ մեկ անձի հետ կապված, բայց մենք ստացել ենք այլ ուժերից ևս նման դիմումներ և պատշաճ ձևով իրականացնում ենք ուղեկցումն ու անվտանգությունը»։ 

Թե թեկնածուին քանի ոստիկան ու քանի ավտոմեքենա է ուղեկցում, ըստ Ֆիդանյանի, որոշվում է անվտանգության գնահատման արդյունքում։ 

Հիշեցնենք, որ հունիսի 7-18-ը Հայաստանում նախընտրական քարոզարշավ է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ 
 

Քաղաքականություն