Հասարակություն
Դուք 99 թվից այստեղ եք ու մինչև հիմա հայերեն չե՞ք սովորել. Քոչարյանը Արթիկի բնակչուհուն
Այսօր Արթիկում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ Արթիկի մի բնակչուհի ռուսերենով հարց ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Կնոջ հարցը վերաբերում էր նրան, որ իրենք փախստական են, 99 թվականին այստեղ բնակարան են ստացել, բայց մինչև հիմա փախստականներին տրված այդ բնակարանները չեն սեփականաշնորհել:
Քոչարյանը նախ զարմացավ տիկնոջ` ռուսերեն խոսելու վրա և կատակեց. «Դուք 99 թվից այստեղ եք ու մինչև հիմա հայերեն չե՞ք սովորել»:
Տիկինն ասաց, թե ավելի վաղ են եկել Արթիկ, բայց չի հասցրել հայերեն սովորել:
Քոչարյանն էլ շարունակեց կատակել, թե «երբ հայերեն սովորի, սեփականաշնորհման հարցը կլուծվի»:
Ապա ավելի լուրջ պատասխանեց, որ դա տեխնիկական հարց է և շատ հեշտ լուծվող:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեր 15 եղբայրները վերադառնում են․ Նիկոլ Փաշինյանը
«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ ռազմագերին` Բաքվի դատարանին
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0