
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ՊՆ

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հունիսի 15-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաեւ արդյունավետ համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։
Ըստ աղբյուրի՝ համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: