Պետության/ունեզրկում 2000-ականներ. Լևոն Գալստյան

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. 

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թ-ին վաճառվեց 600 հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ գումարն այն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը 15 տոննա մոլիբդեն կամ 200 տոննա պղինձ վաճառելու արդյունքում։ 
Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը։ Ավելի լավ պատկերացնելու և համեմատելու համար մի քանի թիվ էլ գրեմ․ 
Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թ-ին Հայաստանում արտադրվել է՝ 
- 17 703 տոննա պղինձ (մոտ 53 միլիոն դոլար) 
-  9470 տոննա սև պղինձ (մոտ 29 միլիոն դոլար) 
- 5784 տոննա մոլիբդենի 51% խտանյութ (մոտ 88 միլիոն դոլար) 
- 870 տոննա մոլիբդենի եռօքսիդ (մոտ 13 միլիոն դոլար) 
Կարծում եմ հիմա ավելի պարզ դառավ ամեն ինչ, ու 2000-ականների իբր թռիչքային տնտեսական զարգացում ապահովելու մասին հիմա մեծ-մեծ խոսողներին ու իրենց խոշոր, պետականամետ կառավարիչներ ներկայացնողներին գիտեք ինչ օրինակներ բերել ու ինչ ասել ի պատասխան։ Թե բա՝ ընտրեք մեզ ու մենք կզարգացնենք Հայաստանը, իրո՞ք։ 
Շարունակելի․․․»: