
72 միլիոն դոլար. պարգևավճարները 2020 թվականի ընթացքում

Պատերազմի, հիվանդության և աղետի տարի 2020թ-ի ընթացքում ՀՀ պետական կառավարման համակարգում բաժանվել է ավելի քան 37 մլրդ․ դրամ (72 մլն․ դոլար) պարգևավճար։ Սոցկայքէջերից մեկը ներկայացնում է տվյալներ:
Ոստիկանությունում 2020թ-ին ստացել են 9․4 մլրդ դրամ պարգևավճար, իսկ ԱԱԾ-ում՝ 3 մլրդ․ դրամ։
Պետական եկամուտների կոմիտեում ստացել են 6․5 մլրդ դրամ․
Հաջորդիվ, ըստ պարգևավճարի չափի, գալիս են հետևյալ կառույցները․
ՀՀ Դատական դեպարտամենտ – 2․14 մլրդ․ դրամ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն- 2․11 մլրդ․ դրամ
ՀՀ վարչապետի աշխատակազմ – 1․6 մլրդ․ դրամ
Քաղավիացիայի կոմիտեն, որը գործունեությունը ծայրից ծայր խայտառակություններից ու ձախողումներից է բաղկացած (առևանգված ինքնաթիռ, ազգային փոխադրողների լիցենզիայից զրկում, և այլն), ստացել է 60 մլն․ դրամի պարգևավճար։
Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ը ստացել է 80․5 մլն պարգևավճար։
Այս ամենի ֆոնին հիշեցնենք, որ գրեթե ամեն օր լուսանկարներ են տարածվում սահմանային հատվածներից, որոնցում երևում են, թե ի՞նչ վիճակում են իրենց ծառայությունն անցկացնում մեր զինծառայողները, հատկանշական է նաև, որ ՊՆ բյուջեն նույնիսկ պատերազմից հետո չավելացավ: