Հասարակություն
Վրաստանը հաղթահարեց COVID-19-ի 3-րդ ալիքը
Lilit T.
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկը հաղթահարելու մասին, գրում է vestikavkaza.ru-ն:
«Մենք սկսել ենք անկումը: Մենք ամբողջությամբ անցել ենք երրորդ ալիքի պիկը երկրում և Աջարիայում: Համաճարակային իրավիճակը հանդարտվում է ամբողջ երկրում, և այդ մասին են վկայում դրա բոլոր պարամետրերն ու ցուցանիշները», - ասել է Գամկրելիձեն:
Ըստ նրա ՝ սա հանգստանալու առիթ չէ, քանի որ համաճարակը շարունակվում է:
«Համավարակի վերջը տալու ճանապարհը պատվաստումն է: Մեր նպատակն է պատվաստել 1,7 միլիոն մարդ: Եթե մենք հետևենք խորհուրդներին և պատվաստվենք, ապա կորոնավիրուսի չորրորդ ալիքի հավանականությունը ցածր է», - հավելել է Գամկրելիձեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը նվազել են
Lilit T.
Խորհուրդ կտայի՝ նույն պողպատով խոսեր Ալիեւի եւ մեր թշնամիների մասին․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Lilit T.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բայդենը խախտել է թագավորական արարողակարգը, ժամանել է ավելի ուշ, քան Մեծ Բրիտանիայի թագուհին
Lilit T.
Պետության/ունեզրկում 2000-ականներ. Լևոն Գալստյան
Lilit T.