Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ Բայդենը հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են «զսպել, բայց միևնույն ժամանակ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ», հաղորդում է DW-ն։
«Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ Ռուսաստան, Չինաստան, միջազգային ահաբեկչություն, կիբերսպառնալիքներ, կլիմայի փոփոխություն»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա։
Սթոլթենբերգի խոսքով՝ Բայդենի հետ համակարծիք են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում, որը ենթադրում է՝ «արտաքին պաշտպանություն և երկխոսություն»:
Նա նաև ողջունել է նախքան Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպելու ԱՄՆ նախագահի որոշումը:
«Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ։ Մենք ուժեղ ենք, մենք միասնական ենք։ Մենք պետք է երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Բայդենը The Washington Post-ի համար գրված հոդվածում նշել էր, որ Վաշինգտոնը «Մոսկվայի հետ հակամարտություն չի փնտրում, այլ ընդհակառակը, ցանկանում է կայուն հարաբերություններ հաստատել»:
Նշենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կկայանա Ժնևում՝ հունիսի 16-ին։
Նմանատիպ հոդվածներ
«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը...
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Պարոն Տեր-Պետրոսյան ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք բանավեճի․ Փաշինյան
«Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե ինքը չի ուզում գալ ինձ հետ բանավեճի: Այդ բանավեճն ընտրական օրենսգրքով սահման...
Մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել Փաշինյանին․ «Հրապարակ»
Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և...