
37 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. Covid.19-ի ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 37–ով և դարձել 223180: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 մարդ, կատարվել է 1102551 թեստավորում, առողջացել են վարակվածներից 214363-ը: Գրանցվել է մահվան 4458 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1091։