ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը մթերային խանութից գողացել է ծխախոտ, կոնյակներ, կոնֆետներ ու դրամարկղը
Մայիսի 31-ին ոստիկանության Արարատի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կոտրել էին Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի մթերային խանութի պատուհանի ապակին ու տարբեր տեսակի ապրանք գողացել։
Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հետախուզական միջոցառումները ժամեր տևեցին։ Հունիսի լույս 1-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ու բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։
Տղամարդը հայտնեց, որ խանութից գողացել է ծխախոտ, կոնյակներ, կոնֆետներ ու դրամարկղը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են տարածել հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների մասնակցությամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գողության մեղադրանքով 18-ամյա աղջիկ է բերման ենթարկվել
Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վ...
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարություն Դիլիջանի Անանյան փողոցում․ խփել է ազգականին, նա էլ ընկած տեղից գործի է դրել դանակը
Մայիսի 28-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և ազդրի դանակահարված վեր...