ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարություն Դիլիջանի Անանյան փողոցում․ խփել է ազգականին, նա էլ ընկած տեղից գործի է դրել դանակը
Մայիսի 28-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և ազդրի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, բայց շատ բան պարզել չէր հաջողվել. տուժած դիլիջանցին պնդել էր, թե վնասվածքներն ընկնելու հետևանք են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեսգիշերին մոտ տուժած տղամարդը Դիլիջան քաղաքի Անանյան փողոցում վեճի է բռնվել ազգականի ու նրա որդու հետ, խփել է նրանց, ինչի հետևանքով ազգականն ընկել է և ընկած տեղից իր մոտ եղած դանակով պատասխան հարվածներ է հասցրել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են տարածել հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների մասնակցությամ...
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գողության մեղադրանքով 18-ամյա աղջիկ է բերման ենթարկվել
Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը մթերային խանութից գողացել է ծխախոտ, կոնյակներ, կոնֆետներ ու դրամարկղը
Մայիսի 31-ին ոստիկանության Արարատի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կոտ...