Վրաստանում «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը դադարեցվել է. աշխատակիցները գործադուլ են անում
Վրաստանում մոտ 400 աշխատողների գործադուլի պատճառով դադարեցվել է «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը:
«Բորժոմիի թիվ 1 շշալցման գործարան»-ի և «Բորժոմիի թիվ 2 շշալցման գործարան»-ի ղեկավարություններն ու աշխատակիցները 4 օր շարունակ չեն կարողացել համաձայնության գալ, հաղորդում է lenta.ru-ն:
Գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել մայիսի 18-ին՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձ, հանգստյան օրեր և արտաժամյա աշխատանքի դիմաց վճարումներ:
Բացի այդ, տարաձայնությունների հիմնական պատճառներից են արհմիությունները: Գործադուլի մասնակիցները հրաժարվում են բանակցել ղեկավարության հետ առանց արհմիությունների անդամների մասնակցության և չեն ծրագրում դադարեցնել բողոքի ակցիաները:
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ նիստին ԱԱԾ տնօրենի համազգեստին ՀՀ պետական դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի համազգեստին ՀՀ եռագույնը չէ: Այսօր Անվտանգության խորհրդի նի...
Միակողմանի փակ է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովի...
Մանրամասներ՝ Վարդենիսում զորամասի ժամկետային զինծառայողի անհետացման փաստից
Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:...
«Տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երևանի ասֆալտապատման մեջ»․ Հովսեփ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել...