Մանրամասներ՝ Վարդենիսում զորամասի ժամկետային զինծառայողի անհետացման փաստից
Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ նիստին ԱԱԾ տնօրենի համազգեստին ՀՀ պետական դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի համազգեստին ՀՀ եռագույնը չէ: Այսօր Անվտանգության խորհրդի նի...
Միակողմանի փակ է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովի...
«Տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երևանի ասֆալտապատման մեջ»․ Հովսեփ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել...
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում փոփոխություն է արվել
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլա...