«Տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երևանի ասֆալտապատման մեջ»․ Հովսեփ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կասկածներ ունեի, որ Ռուսաստանը նախընտրական շրջանում Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու և անիշխանության մթնոլորտ ստեղծելու ու դրանով իր կամակատարներին աջակցելու նպատակով օգտագործելու է ոչ միայն ադրբեջանական սադրանքներ հրահրել-հովանավորելը, այլ նաևՀայաստանի ներսում իր գործակալների և ազդեցության գործակալների ցանցերը, իր օլիգարխներին պատկանող բիզնեսները։
Արդեն մի քանի շաբաթ է՝ տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երևանի ասֆալտապատման մեջ։ Նորմալ փողոցները քանդում, նորից ասֆալտապատում են, իսկ այնտեղ, որտեղ իրոք վերանորոգման, կամ գոնե փոսերը լցնելու կարիք կա, ասֆալտապատողները շաբաթներով չեն էլ մոտենում, ինչն առաջացնում է հազարավոր վարորդների և ուղևորների հիմնավոր դժգոհությունը։
Այսօր երկրորդ անգամ է՝ մեր թաղամասը հոսանքազրկեցին։ Ընդ որում, 2-րդ անգամ՝ Հ1-ի լուրերի ժամանակ՝ 21:00-ն անց։ Չհիշեցնեմ, թե ում են պատկանում հայկական ԲԷՑ-երը։
Պատահականություննե՞ր են»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ նիստին ԱԱԾ տնօրենի համազգեստին ՀՀ պետական դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի համազգեստին ՀՀ եռագույնը չէ: Այսօր Անվտանգության խորհրդի նի...
Միակողմանի փակ է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովի...
Մանրամասներ՝ Վարդենիսում զորամասի ժամկետային զինծառայողի անհետացման փաստից
Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:...
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում փոփոխություն է արվել
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլա...