Քաղաքականություն

Լապշինն Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում

Լապշինն Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում
Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանից փոխանցվելիք գումարը ստանալու հարցում դիմել է խորհրդանշական քայլի` որոշելով բանկային հաշիվ…

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանից փոխանցվելիք գումարը ստանալու հարցում դիմել է խորհրդանշական քայլի` որոշելով բանկային հաշիվ բացել «Արցախբանկ»-ում: «Բանկում հաշվեհամար եմ բացել, Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ, Ադրբեջանից 30 000 եվրո փոխանցումը ստանալու համար»-իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգերը` կցելով «Արցախբանկ»-ի կրեդիտ քարտի լուսանկարը: Մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու համար: Այս մասին Լապշինը գրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Հաղթանա՛կ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան կտտանքներ կիրառելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել: Իմ հարգելի փաստաբաններ Կարինա Մոսկալենկո և Աննա Մարալյան, դուք գերպրոֆեսիոնալներ եք, ես սիրում եմ ձեզ»,-գրել է Լապշինը: 

Նմանատիպ հոդվածներ

Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա

Սահմանադրական  դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250