Արա Աբրամյանի կոչը ` ՀՀ իշխանությանը և ՀՀ բոլոր քաղաքական ուժերին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը կոչով դիմել է ՀՀ իշխանությանը, ՀՀ բոլոր քաղաքական ուժերին: Նա, մասնավորապես, նշել է.
«Նախընտրական մրցավազքում, մեր ուշադրությունից դուրս է մնում հայ մարդու՝ մեր քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգության հարցը:
Պետության առաջ ծառացած անվտանգային խնդիրները պետք է առաջնահերթություն լինեն բոլոր կարող ուժերի համար: Հայաստանի Հանրապետությունն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի համախմբման:
Պառակտման ճանապարհը ձեռնտու է մեր հակառակորդներին և հենց այդ պատճառով մենք պետք է միավորվենք՝ հանու՛ն մեր պետության, հանու՛ն մեր հայրենիքի, հանու՛ն յուրաքանչյուր հայի:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգային իրավիճակի մասին միջազգային կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների ահազանգերը, ինչպես նաև ՀՀ պատասխանատու մարմինների կողմից սպառիչ տեղեկատվության բացակայությունը, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում կատարել պետության պարտավորությունը՝ ապահովել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, հանրությանը տրամադրել ՀՀ սահմանների և անվտանգային իրավիճակի մասին համակողմանի և ամբողջական տեղեկատվություն՝ զերծ պահելով մարդկանց տագնապ և անորոշություն սերմանող տեղեկատվությունից:
ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում, պետության համար այս օրհասական պահին, միառժամանակ, մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել կլոր սեղանի շուրջ՝ համատեղ ուժերով գծել պետության անվտանգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը՝ այն դիտարկելով որպես գերագույն նպատակ բոլորի համար:
Հայկական հզոր սփյուռքը պետք է պատրաստ լինի այս դժվարին ժամանակներում թիկունք լինել մեր երկրին, կանգնել Հայաստանի ու հայաստանցու կողքին, իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնել մեկ նպատակի՝ մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով. ՊՆ-ն` ստեղված իրավիճակի վերաբերյալ
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը...