Հասարակություն

Գյուղոլորտի համար գազի սակագնի նվազեցման հարցը քննարկման փուլում է․ մանրամասներ

Գյուղոլորտի համար գազի սակագնի նվազեցման հարցը քննարկման փուլում է․ մանրամասներ

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկում են գյուղոլորտի վերամշակող ընկերությունների համար գազի սակագինը նվազեցնելու հարցը։

 

Նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք՝ հարցը բարձրացվել է Վահան Քերոբյանի և պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում։

 

Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ գազի սակագինը զգալի նշանակություն ունի ինքնարժեքի ձևավորման մեջ և առաջարկություն է արվել վերանայել ու նվազեցնել այն  վերամշակող տնտեսավարողների համար։ 

Արտադրողները մտահոգություն են հայտնել նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ի առնչությամբ` նշելով, որ դրա վերանայումը ևս էապես կնպաստի շուկայում տեղական արտադրանքի  մրցունակության բարձրացմանը։

 

Վահան Քերոբյանը տնտեսվարողներին հայտնել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։

 

Տնտեսվարողներն առաջարկել են նաև վերանայել ու հնարավորինս պարզեցնել  մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250