ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Կազանի հրաձիգի զենք գնելու կադրերը

РЕН ТВ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Կազանի դպրոցում հրաձգություն կատարած Իլնազ Գալյավիևը զենք գնում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երևում է, թե ինչպես է նա ապրիլի 16-ին զենքի խանութում գնում Hatsan escort տեսակի զենք:

 

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին Գալյավիևը Կազանի թիվ 175 գիմնազիայում, որը նոր էր ավարտել, կրակահերթ է բացել: Դեպքի արդյունքում զոհվել է 7 երեխա, 2 ուսուցիչ: Տուժել է 20 անձ: Հարուցված քրեական գործով նրան ցմահ ազատազրկում է սպառնում: