Հասարակություն

Նաիրիտցիները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները․ անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծվի

Unknown 1 րոպե 96 դիտում
Նաիրիտցիները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները․ անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծվի

Նաիրիտի աշխատակիցները երկար դադարից հետո կրկին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ։ Նրանց խնդիրը նույնն է՝ աշխատավարձերի և անվտանգության հարցը: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ վաղը քննարկում է լինելու, հրավիրելու են  շահագրգիռ կողմերին, նաև գործարանի աշխատակիցներին: Նրանք նշեցին, որ եթե չլուծեն իրենց հարցերը, անժամկետ նստացույց են սկսելու կառավարության դիմաց, 7 ամիս սպասել են:

 

«Թե քանի օրում աշխատավարձի հարցը կլուծվի, երբ կլուծվի, վաղը կանդրադառնան, որոշվելու է՝ ինչ եղանակով վճարում կատարեն, նաև ում միջոցով վճարվի»,- նշեց կառավարության ներկայացուցչի հետ հանդիպած նաիրիտցին:

Նաիրիտցիներն ասել են, որ առաջ 120 հոգու գումարը ԱԻՆ էր տալիս կառավարության ֆոնդից,  հիմա այդ 120 հոգու աշխատավարձն էլ  թողել են Նաիրիտի վրա,  240-250 հոգու աշխատավարձ պետք է գործարանը վճարի, իսկ այն սնանկ գործարան է։  Պետք է ապրանք վաճառի, որ աշխատողին աշխատավարձ տա:

«Մեռած է «Նաիրիտը»՝ կամ թաղեն, կամ վառեն, ոչ այն են անում, ոչ այն, թողել են խոլերայի բուն:  25 հազար տոննա հրդեհավտանգ քիմիական նյութեր կան, պետք է վնասազերծեն, որպեսզի էկոլոգիապես վնաս չտա, մարդու առողջության վրա չազդի»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ նաիրիտցի շարունակեց. «Նաիրիտը Հայաստանի համար վտանգավոր գործարան է, ունի հազարավոր տոննա պայթունցիկ նյութեր»: 

Նրանք նշեցին, որ եթե չլուծեն իրենց հարցերը, անժամկետ նստացույց են սկսելու կառավարության դիմաց, 7 ամիս սպասել են:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250