Մենք մեր անվտանգությունը չենք կարող ապհովել, առանց ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելու․ Սեֆիլյան

Որն էր պատճառը, որ Սյունիքում այսպիսի իրավիճակ ստեղծվեց։ Այս մասին հնչեցրած հարցին Ժիրայր Սեֆիլյանն պատասխանեց․

«Գլխավոր պատճառն այն է, որ այսքան ժամանակ մենք որպես ժողովուրդ և պետություն մեզ չենք համարելու Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ ու ըստ այդմ չենք վարել համարժեք արտաքին քաղաքականություն, հետևաբար այս նվաստացումը շարունակվելու են։ Գլխավոր սխալը․ որ տեղի ունեցավ 90 ականներին, դա մեզ Սովետական Հայաստան չպետության իրավահաջորդ հռչակելն էր, որի պտուղներն էլ այսօր քաղում ենք։ 

 

Մենք մեր անվտանգությունը չենք կարող ապհովել, առանց ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելու։ Ցեղասպանության ընդունումը դա լոկ մարդասիրական կամ բարոյական քայլ չէր, դա հստակ, ռազմա-աշխարհաքաղաքական քայլ էր, որ մենք կփորձենք բացատրել մեր ժողովրդին»,- ասել է Սեֆիլյանը։