Գերմանիայի քաղաքացուն 2 տարվա ազատազրկում է սպառնում` Ցեղասպանության մասին գրելու համար

Ստամբուլի դատարաններից մեկը հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝  Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար:

 

Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և թույլտվություն պահանջել՝ Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար։
 

Լրագրողը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին հրապարակայնորեն նվաստացնելը: Լրագրողին 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից, 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր մնացել Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։