
Դատարանում Պատրոն Դավոյի բողոքի քննություն է․ դրոսում վերջինիս աջակիցները արդարություն են պահանջում

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի, կալանավորման հետ կապված վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանի բակում հավաքվել են Գալստյանի աջակիցները՝ պահանջելով արդարություն։ Նրանց խոսքով՝ իրենց ոչ ոք չի ասել գնացեք աջակցեք Գալստյանին, հավաքվածների պնդմամբ՝ ակցիան ինքնաբուխ է։
Հիշեցնենք ԱԱԾ հայտարարությունը, որի համաձայն Դավիթ Գալստյանի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ:
Գալստայնը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։