Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.«Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում:
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Եռաբլուրում ոստիկանները խոչնդոտել են Tert.am-ի և News.am-ի լրագրողների տեղաշարժին ու նկարահանմանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն: Tert...
Նիկոլ Փաշինյանը Կոմանդիոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն
Նիկոլ Փաշինյանը Կոմանդիոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն: Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անու...
Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով
Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվան նվիրված...
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:Նա մոտենու...