Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը, որ մեկնի Վաշինգտոն. «Հրապարակ»
««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։
Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դեսպանության հավակնորդների հետ, և այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։ Առաջիկայում նրա նման ևս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաև խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։
Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018 թ.՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան. Sputnik Արմենիա
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը մնում է և կշարունակի մնալ Արցախի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիայի թղթա...
Այսօր Շուշին մեզ հետ չէ. Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման...
Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները․Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ՝ նշելով, որ մենք պարտավոր ե...
Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Միայն ոգով արի ու...