Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է. «Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին:
Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:
Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը: Լինենք արժանի բոլոր ժամանակներում կենաց-մահու պայքարը օտարի լծի տակ ապրելուն գերադասած և այդ պայքարում հաղթանակներ կռած մեր հերոսների հիշատակին, նաև արժանին մատուցենք այսօր հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպանության դիրքերում ամուր կանգնած մերօրյա հերոսներին:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Շուշին մեզ հետ չէ. Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման...
Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան. Sputnik Արմենիա
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը մնում է և կշարունակի մնալ Արցախի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիայի թղթա...
Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները․Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ՝ նշելով, որ մենք պարտավոր ե...
Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը, որ մեկնի Վաշինգտոն. «Հրապարակ»
««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է...