Հայ կնոջ դանակահարության դեպքը այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։ Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Նիդեռլանդներում բնակվող իրավաբան Աննա Հակոբյանը հարձակման է ենթարկվել ադրբեջանցու կողմից: Սոցցանցերում տարածվում էր տեղադրված լուսանկարը։
Նմանատիպ հոդվածներ
Եռաբլուրում ոստիկանները խոչնդոտել են Tert.am-ի և News.am-ի լրագրողների տեղաշարժին ու նկարահանմանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն: Tert...
Նիկոլ Փաշինյանը Կոմանդիոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն
Նիկոլ Փաշինյանը Կոմանդիոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն: Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անու...
Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով
Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվան նվիրված...
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:Նա մոտենու...