Փաշինյանը ուղիղ եթերում կորդինատներ էր տալիս ադրբեջանական, թուրքական հետախույզներին, իշխանություններին. պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը անընդհատ մեղավորներ է փնտրում, այն դեպքում, երբ ամենամեծ մեղավորն ինքն է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւ ավելացրել, որ նա ԱԺ ամբիոնից այնպիսի տվյալներ է հրապարակեց, որի համար նորմալ երկրում պետք է պատասխանատվություն կրեր:

«Սահմանին իրականացվող ինժեներական աշխատանքների մասին գլուխ գովեց, այն դեպքում, երբ պետությունն առհասարակ որևէ առնչություն չունի բանակում կատարվող ինժեներական աշխատանքների հետ»,- նկատեց Սոֆյա Հովսեփյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր դժգոհում է, երբ պատգամավորները բարձրաձայնում են անվտանգային խնդիրների մասին՝ մեղադրելով, թե ադրբեջանցիներին տեղեկատվություն է տրամադրվում ու սա այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե զրահաբաճկոններ չունենք, դասալքության դեպքեր կան, չեն ուզում գնալ ծառայել՝ պատգամավորն արձագանքեց.

«Սա խոսում է այն մասին, որ գերագույն գլխավոր հրամանատարը ոչ կոմպետենտ է: Զրահաբաճկոն ամեն մեկն իր տանը դրած ունի՞, որ ասում է վերցրեք զրահաբաճկոն, այսինչ օրը, այսինչ ժամին եկեք, որ գնաք առաջնագիծ

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կոորդինատներ էր տալիս ադրբեջանական, թուրքական հետախույզներին, իշխանություններին»: