Դատարանը նախկին նախարարին սնանկ է ճանաչել, իսկ բնակարանը հանվել է աճուրդի

ՕԵԿ նախկին փոխնախագահ, ԱԺ 5–րդ գումարման պատգամավոր, ԱԻ նախկին նախարար Մհեր Շահգելդյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Նա չի կարողացել մարել «Ամերիաբանկից» վերցրած ավելի քան 30 000 եվրոյի վարկը, ինչի հետևանքով շուտով կզրկվի նաև բանկում գրավադրված  իր բնակարանից։ 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցման համաձայն` այն նախանշված է ս.թ. մայիսի 27–ին։ Գրավադրված բնակարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 4 հարկանի շենքի 1-ի հարկում, մակերեսը` 85,7 ք/մ է։ Բնակարանի մեկնարկային գինը սահմանվել է 55 200 000 դրամ: 
Հիշեցնենք`այն որ նախկին պաշտոնյան չի կատարում վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները հանրությանը հայտնի դարձավ անցյալ տարի, երբ «Ամերիաբանկը» դիմեց դատարան` Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջով։ 2020թ–ի նոյեմբերին դատարանը բավարարեց բանկի պահանջը։ 

 

Քաղաքականություն