Հասարակություն

Սերժ Սարգսյանն անձամբ ընդգրկված չի լինելու դաշինքի նախընտրական ցուցակում

Սերժ Սարգսյանն անձամբ ընդգրկված չի լինելու դաշինքի նախընտրական ցուցակում

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցելու ընտրություններին եւ չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։Այս մասին գրում է  «Փաստինֆո»-ն: 


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀԿ Գործադիր մարմինը երեկ ոորոշում է կայացրել մասնակցել արտահերթ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք ձեւավորելով, որի պայմանական կոչվում է «հակաչարիքային կոալիցիա»։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել է մեր տեղեկությունները, որ երրորդ նախագահի անունը ցուցակում չի լինելու, հետեւապես ընտրությունների ժամանակ ինքը չի գլխավորելու նախընտրական ցուցակը։ 

Նրա փոխանցմամբ՝ կուսակցությունը դեռ չի քննարկել իրենց նախընտրական ցուցակը՝ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում: 

«Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետևաբար` մենք բոլորս մասնակցում ենք այդ պրոցեսին: Ինչպես հայտնել ենք, ընտրություններին գնալու ենք «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով: Նպատակը մեկն է` անել ամեն ինչ դավաճան, կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելու համար: Ինչ վերաբերում է ընտրացուցակին, մենք այն դեռ չենք քննարկել: Ամենակարևորն այն է, որ մեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250