Ադրբեջանցիները Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել. մանրամասներ
Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից կրկին առաջ են եկել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:
«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,–ասաց Բախշիյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով: Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։
Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել: Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
«Երեխան ճանապարհն անց ա կացալ, գնա գառը բերի, թուրքերը դուրս են եկել, որ էրեխուն բռնեն տանեն»․ Շուռնուխի բնակիչ
«5–րդ ալիքը» ռեպորտաժ է պատրաստել սահմանամերձ Շուռնուխում ապրող Գրիգոր Դարբինյանի մասին, որը ներկայացնում է, թե ինչ է իր...
Թուրքերը ցույց են կազմակերպել Ստամբուլում՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով
Ցուցարարների ոչ մեծ խումբ է հավաքվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության մոտ, որպեսզի իր բողոքն արտահայտի Օսմանյան կայսրությ...