Թուրքերը ցույց են կազմակերպել Ստամբուլում՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով
Ցուցարարների ոչ մեծ խումբ է հավաքվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության մոտ, որպեսզի իր բողոքն արտահայտի Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու դեմ։
Մի քանի տասնյակ ցուցարարներ պաստառներ են բռնել եւ կարգախոսներ վանկարկել․ «Ցեղասպանությունը սուտ է, դա ամերիկյան ծրագիր է»: Նրանք նաեւ պահանջել են արգելել ամերիկացի զինվորականների մուտքը Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա՝ բղավելով. «Ամերիկացի զինվորնե՛ր, դուրս կորեք Թուրքիայից»:
Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ հյուպատոսությունները եւ դեսպանատունը մինչեւ չորեքշաբթի փակ են սովորական այցելությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
«Երեխան ճանապարհն անց ա կացալ, գնա գառը բերի, թուրքերը դուրս են եկել, որ էրեխուն բռնեն տանեն»․ Շուռնուխի բնակիչ
«5–րդ ալիքը» ռեպորտաժ է պատրաստել սահմանամերձ Շուռնուխում ապրող Գրիգոր Դարբինյանի մասին, որը ներկայացնում է, թե ինչ է իր...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...