ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա ո՞ր դարի քարտեզ է». Ալիևը պատմության թանգարանում քարտեզի վրա չի գտել Ադրբեջանը
Ալիևը Թովուզում տեղական պատմության թանգարանի բացման ժամանակ հանդիպեց «Հին Ադրբեջանի» քարտեզներին, որոնց վրա ադրբեջանական ոչինչ չկար: Ոչ մի հիշատակում Ադրբեջանի կամ Հին Ալանիայի մասին: Միայն Ուրարտուի թագավորությունն է, որի ցեղերը, ինչպես գիտեք, մասնակցել են հայերի էթնոգենեզին:
«Սա ո՞ր դարի քարտեզ է: Ես պետք է գրեմ, քանի որ սահմաններն ու պետությունները փոփոխվում էին: Որտե՞ղից եք ստացել այս քարտեզը, մշակույթի նախարարությու՞նից:
Հին անուններ են գրվել, օրինակ ՝ Սիսիան (քաղաք Սյունիքի մարզում Հայաստանում), այն ժամանակ Սիսիան անուն չկար, հետո ինչ-որ մեկը հորինեց: Քարտեզի վրա ոչ մի պատմական անուն գրված չէ Ադրբեջանի ներկայիս տարածքում ... »: