Անկախ պատգամավոր. «Ալիևի մտքերին պետք է շատ լուրջ վերաբերվել և անհրաժշտ է զգոն լինել»․

Աշխարհաքաղաքական առումով Սյունիքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է ու միջանցքի հարցը դրված է սեղանին, եթե անգամ բանակցությունների հիմնական թեման դա չէ, այլ ընդհանրապես խոսում են ապաշրջափակման մասին, պետք է հասկանալ, որ Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությունը տարածաշրջանում բերելու է նրան, որ փորձելու են ստիպել, իսկ մեր քաղաքական իշխանությունները պետք է ունենան բավարար կամք՝ դա որևէ կերպ թույլ չտալու համար։ Ի վերջո՝ դրանով կարող է վերջ դրվել Հայաստանի Հանարապետությանը և, առհասարակ, պետականությանը։ Աjս մասին AD TV «Հարցազրույցի» ընթացքում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան չունի որևէ հարևան, որի հետ խնդիր չունենա։ Այս համատեքստում հնչում է Ալիևի հայտարարությունը՝ թե մենք վերադառնալու ենք մեր պատմական հայրենիք՝ Զանգեզուր։ Այսինքն, Ալիևը մի կողմից ասում է ՝ եկեք տարածաշրջանում խաղաղություն ամրապնդենք, հարևանություն անենք, մյուս կողմից էլ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ նկտրումներ ունի։ Ես այն կարծիքին չեմ, որ պետք չէ լուրջ վերաբերվել Ալիևի այս հայտարարություններին։ Ալիևի մտքերին պետք է շատ լուրջ վերաբերվել և անհրաժշտ է զգոն լինել»։ 

Անդրադառանալով հարևան երկրների դիրքորոշումներին՝ նա ընդգծեց, որ Իրանը թերևս միակ պետությունն է տարածաշրջանում, որ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը իրենց «կարմիր գիծն է»։ «Դա մեզ թույլ է տալիս գոնե հուսալ, որ եթե ոչ հայանպաստ զարգացումներ լինեն, ապա Իրանը իր ներգրավվածությունը կունեն ի օգուտ մեզ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ-ն փորձելու է այնպես անել, որ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ երկիր, միաժամանակ, նոյեմբերի 9-ի հայտարարության տեսքստում ասվում է, որ Ադրբեջանն ու Նախիջևանը իրար կապող ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ-ն, հետևաբար, այստեղ նաև Ռուսաստանի շահերը կան։ Մենք այնքան ճկուն պետք է լինենք՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ պետք է գնանք»։ 
 

Քաղաքականություն