Նավալնիին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ
Ալեքսեյ Նավալնին Պոկրովի IK-2 մեկուսարանից օրերս տեղափոխվել է Վլադիմիրի դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Ինչպես հայտնում է Վլադիմիրի մարզի Դաշնային ՔԿԾ մամուլի ծառայությունը, Նավալնին մարտի 31-ից հայտարարել է հացադուլ այն բանից հետո, երբ առողջական խնդիրներից ու քնի գանգատներից հետո ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվել էր իր մոտ թողնել անկախ բժշկին: Ընդդիմադիր գործչի վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է, խնդիրներ կան երիկամային անբավարարության, նյութափոխանակության խանգարման հետ, գանգատներ՝ ոտքերի ու մեջքի ցավերից: Ինչպես հաստատել են նրա աջակիցներն ու փաստաբանները, նա գրեթե չի կարողանում քայլել:
«Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության բժիշկների հանձնաժողովը որոշում կայացրեց Ա. Նավալնիին տեղափոխել Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության IK-3 տարածքում գտնվող դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի ստացիոնար բաժանմունք Վլադիմիրի մարզում, որը, ի թիվս այլ բաների, մասնագիտացված է այդպիսի հիվանդների դինամիկ հսկողության մեջ,-ասված է հաղորդագրության մեջ:
Բանտի վարչությունը հայտնել է նաև, որ ներկայումս «Նավալնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար», կա դրական դինամիկա, նրան ամեն օր զննում է ընդհանուր պրակտիկ բժիշկը, հիվանդի համաձայնությամբ նրան նշանակվել է վիտամինային թերապիա:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...