
Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է. Հովհաննիսյան

Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչու՞ ոչ կառավարության շենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Շատ վտանգավոր խաղ է , մեր բանակի գլխին մութ ամպեր են կուտակվում․․․ ՀՀ-ն ունի կանոնավոր բանակ և այս բանակը չի կարող կազմաքանդվել, հեռու մնացեք բանակից, ինքներդ եք ստորագրել, պայմանավորվել, պայմանավորվում , ի՞նչ գործ ունեք բանակից․․․
Արցախում չծառայելու համար ծնողներին ուղղուդրում են ՊՆ կամ զորամասեր, անհայտ կորած , կամ գերեվարված տղաների ծնողներին ևս ուղղուդրում են ՊՆ կամ զորամասեր․․․
Ի դեպ, Մուրադովը հայտարարել է, որ գերիների վերադարձի թեմա չի եղել, և կեղծ օրակարգ է ՀՀ իշխանությունը առաջ բերել։