Մինչ օրս ԱՀ հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել է մոտ 1200 քաղաքացի

Պատերազմի հետևանքով տեղահանված ԱՀ քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 

«Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել է մոտ 1200 քաղաքացի:
Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):

Այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,-հայտնում են ԱՀ ՏԿԵ-ից:

Քաղաքականություն

Պատահարներ