Սառել են Արարատ Միրզոյանի և Փաշինյանի փոխհարաբերությունները. «Ժողովուրդ»
«Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունների նշանակման ժամկետները, այնքան իշխանության ներսում միասնականությունը խարխլվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին փորձում է իր շրջապատը համալրել բացառապես հավատարիմներով, նրան ուղեկցում են ընտրված մարդիկ:
Ընտրացուցակն էլ բավականին սեղմվել է, նույնիսկ այսօրվա շատ պատգամավորներ արդեն նախատեսված չեն ցուցակում: Շատերը հրաժեշտ կտան խորհրդարանին ընդմիշտ, գուցե գործազուրկ մնան, որոշները գործադիրում ավելի ցածր կարգավիճակով աշխատանք կունենան: Կուսակցական վերնախավն արդեն սկսել է թաղերով ու համայնքներով շտաբի պետերի փնտրտուքը: Նույնիսկ այնպիսի մարդկանց են զանգահարում իշխանական գործիչները, որոնց ամիսներ առաջ արհամարհում էին, նեղացնում կամ պատվերով քրգործեր հարուցում նրանց դեմ:
Փաշինյանի մերձավոր շրջապատում խոսվում է, որ նկատելի է՝ վերջին ժամանակահատվածում սառել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Փաշինյանի փոխհարաբերությունները, ու անհասկանալի է նաև այն հանգամանքը, թե արդյոք Միրզոյանի կուրսեցիները, ընկերներն այս անգամ այդքան մեծ թվով կլինեն իշխանական նախընտրական ցուցակում: Նրանք էլ առաջիկայում իրենց ապագայի մասով խնդիրներ կունենան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ. Armday.am
Armday.am - ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը այս պահին գ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...