Դեռ պետք է ստորագրեմ. Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի։ Չի բացառվում` ուղարկի Սահմանադրական դատարան։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում բավականին «հստակ» պատասխան է տվել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին:
Լրագրողը նախագահին փորձել է հարց տալ. «Հայաստանում հունիսի 20-ին պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն...»։ ՀՀ նախագահը չի թողել, որ նա ավարտի հարցը, և կարճ ասել է. «Միգուցե»։ Հետո պարզաբանել է, որ հնարավոր է` ընտրությունները լինեն այլ օր կամ չլինեն։
«Դեռ պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում՝ վարչապետի հրաժարականը լինի, հետո այդ ամենը պետք է անցնի իմ սեղանով։ Այդ ժամանակ էլ նոր կորոշվի օրը», - ասել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը պարզաբանել է, որ ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը դեռ պետք է ստորագրի երկրի նախագահը, իսկ ինքը դեռ ոչինչ չի ստորագրել։
«Ես հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրեմ, այլ որոշումը ուղարկեմ Սահմանադրական դատարան», - նշել է նա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենա...
«Իմ քայլի» նախաձեռնությամբ Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանցկացնի
Իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին NEWS.am-ը տեղե...
Մենք դա համարում ենք դավաճանություն 17 ուժերի նկատմամբ. «Հրապարակ»
««Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է մասնակցե...