Քաղաքականություն

Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական սխալի շտկում կլինի. Jerusalem Post

Unknown
Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական սխալի շտկում կլինի. Jerusalem Post

Ինչպես հաղորդվում է՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի պատմական ու երկար հասունացած որոշումը կլինի: Հայոց ցեղասպանության թեմայի մասին ծավալուն հոդված է հրապարակվել հրեական Jerusalem Post պարբերականում:

1915-ին հայ քրիստոնյաների դեմ օսմանցի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելի և շատ այլ երկրների հրաժարումն ու ձախողումը բարոյական առումով աններելի քայլ է:

 

Պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգներում միայն 2019-ին է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը նույնպես կճանաչի այն:

 

Jerusalem Post-ն ընդգծում է, որ շատ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունը դիտարկում են որպես Հոլոքոսթի նախադեպ, և դրա ճանաչման պակասը հաճախ որպես ապացույց է բերվում, թե ինչու Հոլոքոսթի հիշատակումը որոշիչ նշանակություն ունի հետագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում: Չնայած ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ապացույցներին ու ականատեսների վկայություններին, Թուրքիայի՝ կոտորածի համար պատասխանատվություն կրելու կտրականապես մերժման հետևանքով հակասություններ կան ճանաչման շուրջ:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական երկրի կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով:

Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժ է արել ու սպառնացել երկրներին նույնիսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մտածելու դեպքում:

 

Ի սկզբանե, սա մի բան էր, որն Իսրայելը քաղաքականապես չէր կարող իրեն թույլ տալ: Իսրայելի համար Թուրքիան միակ մուսուլմանական պետությունն է, որի հետ գործակցային և դիվանագիտական հարաբերություններ ունի: Տասնամյակների ընթացքում Թուրքիայի թշնամանքն Իսրայելի նկատմամբ աճել է բռնապետական ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք: Սակայն խնդիրը միայն դա չէ: Թուրքիայի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հարաբերություններն աճում են:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և միանշանակ պատմության շիտակ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն այսօր էլ ծախել է հայ ժողովրդին՝ Ադրբեջանին վաճառելով զենքեր, որոնցով ռմբակոծվել են հայկական քաղաքները:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պարբերականը նշում է, որ այս ամիս Սպիտակ տնից հայտնեցին, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է ճանաչել այն:

Հոդվածագիրը կարևորում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես սահմռկեցուցիչ իրադարձություն չէ: Սա ամբողջ աշխարհում այդ ժամանակ տեղի ունեցած ամենասարսափելի ցեղասպանությունն է, որը տեղի է ունեցել ոչ թե պատերազմական իրադարձությունների ենթատեքստում, այլ՝ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250