Թուրքիայում 1-ին թռիչքն է կատարել «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը
Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։
Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջը»-ի փորձարկումները սկլսվել են 2019-ի դեկտեմբերից, հայտնում է ermenihaber-ը:
Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է մինչև տարեվերջ Թուրքիայի բանակի օդուժը համալրել 6 միավոր «Աքընջը» հարձակողական անօդաչուներով:
«Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Թևերի բացվածքը՝ 20մ
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500կգ
Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450կգ
Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900կգ
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24ժ
Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12կմ
«Աքընջը» ԱԹՍ-ն կարող է խոցել թե ցամաքային և թե օդային թիրախներ:
Նմանատիպ հոդվածներ
Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ. Armday.am
Armday.am - ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը այս պահին գ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...