Արա Բաբլոյանը մեկնել է Արցախ
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է եռօրյա այցով Արցախ ժամանած ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր գիտական ղեկավար Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ առողջապահական համակարգի առկա կարիքները և զարգացման հետագա ծրագրերը:
Այցի շրջանակներում կարևորվել են նաև Հայ օգնության ֆոնդի և Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) կողմից արդեն մեկ տասնամյակ իրականացվող Արցախի բուժանձնակազմի վերապատրաստման շրջանակներում`«Արաբկիր» բժշկական համալիրի առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպված ծրագրերը:
Մասնագետների խումբը՝ մանկական վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը, ալլերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը , նյարդաբաններ Բիայնա Սուխուդյանն ու Մանե Թադևոսյանը, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ-անեսթեզիոլոգ Զարինե Մինասյանը և անեսթեզիոլոգ Մարիա Հովհաննիսյանը ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում իրականացրել են Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ, վիրահատական միջամտություններ, ինչպես նաև սեմինար-հանդիպումներ արցախցի բժիշկների համար:
Այցի շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի, Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի և Բոստոնի Հայ բժիշկների միության միջև կազմակերպվել է հեռավար հանդիպում-քննարկում: Քննարկման մասնակիցները կարևորել են ժամանակակից բուժսարքավորումների, օրինակ, թթվածնային թերապիայի հիպերբարիկ սարքի (HBO) անհրաժեշտությունը: Նորագույն սարքերը թույլ կտան բարձրացնել բժշկական սպասարկման որակը:
Նմանատիպ հոդվածներ
Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ. Armday.am
Armday.am - ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը այս պահին գ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...