Անցած 30 տարիների ընթացքում մենք հետեւողականորեն կերտեցինք «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ. Նաիրա Զոհրաբյան
Ժողովրդին մի՛ մեղադրեք: 30 տարի մենք կերտեցինք «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ: ԱՅս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է եւ նա հայրենիք է հանձնել։
Ո՛չ, չի հասկանում։
Որովհետեւ անցած 30 տարիների ընթացքում մենք հետեւողականորեն ժողովրդից սարքեցինք կիսաբաց լուսամուտների ու սերիալների հասարակություն։
30 տարի ժողովրդից վերցվեց քաղաքացի լինելու իրավունքը, ժողովրդին որպես ֆասթ-ֆուդ ու ուղեղի չիզքեյք կերակրեցինք դյուրամարս սերիալներով ու կիսաբաց լուսամուտներով, ովքեր պետք են գալու միայն որպես ընտրական մատերիալ։
Ժողովրդին բթացնող էդ սերիալները երկնողներին տվեցինք պետության բարձր մրցանակներ, որ շարունակեն մարդու միջից ջնջել քաղաքացուն։
Ու վերջապես ստացվեց։
Նիկոլականությունը բաժանվում է 3 ստերիոտիպի՝ «աբիժնիկներ», ովքեր պատրաստ են Նիկոլի հրահանգով անգամ իսլամ ընդունել, միայն թե նախկինները չգան, դալալներ, ում համար թուրքի հետ էժան առեւտուրը կորսված Արցախից եւ զոհերի արյունից բարձր մատերիա է եւ երրորդ ստերիոտիպը՝ «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ, ովքեր իսկապես չեն հասկանում, որ մենք հայրենիք ենք կորցրել ու որ վաղը կորցնելու ենք նաեւ մեր պետականությունը։
Չեն հասկանում, որովհետեւ 30 տարի մենք հետեւողականորեն այդ մարդկանց հոգուց ջնջեցինք քաղաքացուն ու էդ դատարկ տարածությունը ոչնչով չլցրեցինք։
Եւ ուրեմն՝ մեղավոր ենք բոլորս», գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի. Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են սիբիրյան տայգայում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ պաշտպանության նախարար Սեյգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբ...