Հայաստանում վերջին 1 օրում Covid-19-ի հետևանքով մահացել է 2 մարդ, կա վարակման 486 նոր դեպք
Մարտի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178385 դեպք, որոնցից 166180-ն` առողջացած, 3255-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 774383 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Երեկ կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 837 է»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորած եղբոր համար ԴՆԹ են հանձնել, մի եղբոր դեպքում համընկել է Ջաբրայիլից բերված մասունքի հետ, մյուս դեպքում՝ Զանգելանից. անհետ կորած զինծառայողի մայր. Tert. am
Մասունքները չեմ վերցնելու, հուղարկովարություն չեմ անելու այնքան ժամանակ, մինչև արտասահման փորձաքննության չուղարկեմ, ինձ...
Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Վիեննայում պատրաստվում են բացել «Հիտլերի պատշգամբը»
Վիեննայում որոշել են այցելուների համար բացել, այսպես կոչված, «Հիտլերի պատշգամբը», որտեղից 1938 թվականին գերմանացի բռնապե...
Լարսի ռուսական կողմում կուտակված ավելի քան 500 բեռնատար կա. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են ...