Անհետ կորած եղբոր համար ԴՆԹ են հանձնել, մի եղբոր դեպքում համընկել է Ջաբրայիլից բերված մասունքի հետ, մյուս դեպքում՝ Զանգելանից. անհետ կորած զինծառայողի մայր. Tert. am
Մասունքները չեմ վերցնելու, հուղարկովարություն չեմ անելու այնքան ժամանակ, մինչև արտասահման փորձաքննության չուղարկեմ, ինձ լռեցնելու համար ասում են՝ որդուս մասունքները գտել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ Ընդգծելով, որ զորմասի 41 անհետացած զինծառայողներից միայն մեկի պարագայում է, որ ԴՆԹ-ի համընկնումից հետո ծնողը, որ հանկարծակիի է եկել, վշտի մեջ արել է հուղարկավորությունը, բայց մնացածն անգամ մասունքները չեն վերցրել: «Մենք ամբողջական երեխեք ենք տվել, թող տան։ Ավտոմատի կռիվ է եղել, տեխնիկա չի աշխատել, նռնակներ չեն ունեցել, հակառակորդի հետ կռիվ են տվել։ Մարմիները պետք ամբողջական լինեին, բայց չգիտես ինչու՝ ոտքի թաթ է, ձեռքից հատված։ Զանգելանի հատվածում միայն իմ պարգայում չի եղել ԴՆԹ-ի համընկնում, բայց ոչ մեկի դեպքում էլ չի եղել երկուսից ավելի մասունք։
Մենք բոլոր հիմքերը ունենք, որ վստահ լինենք, որ մեր երեխաների մասունքները չեն։ Իշխանությունները ունեն պատրաստի զոհերի, մասունքների թիվ, ով միամիտ է, կտանի»,-ասաց նա։
Անահիտ Ադոյանը ասաց, որ կան դեպքեր, երբ պարզվում է, որ ԴՆԹ-ի նույնականացումը սխալ է եղել։
«Մեր խմբի կորած տղաներից մեկը ծնողներ չունի, երկու եղբայր ունի։ Երկու եղբայրը անհետ կորած եղբոր համար ԴՆԹ են հանձնել մի եղբոր պարագայում նույնականացվել է Զանգելանի բերված մասունքի հետ, մյուս եղբոր պարգայում էլ համընկնում է եղել Ջաբրայլիլից բերված մասունքի հետ, արդյունքում ստացվում է մեկ ոտքը Ջաբրաիլից են գտել, մյուսը Զանգելանից։ Այդպես էլ ԴՆԹ -են անում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Վիեննայում պատրաստվում են բացել «Հիտլերի պատշգամբը»
Վիեննայում որոշել են այցելուների համար բացել, այսպես կոչված, «Հիտլերի պատշգամբը», որտեղից 1938 թվականին գերմանացի բռնապե...
Հայաստանում վերջին 1 օրում Covid-19-ի հետևանքով մահացել է 2 մարդ, կա վարակման 486 նոր դեպք
Մարտի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178385 դեպք, որոնցից 166180-ն` առ...
Լարսի ռուսական կողմում կուտակված ավելի քան 500 բեռնատար կա. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են ...