Օնիկ Գասպարյանը պնդել է, որ զիջումների գնացողը լինելու է ոչ թե ինքը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
«ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, եւ մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։
Չի բացառվում, որ Գասպարյանը եւս դիմի վարչական դատարան։ Թե ինչ հայցով՝ պարզ կդառնա այսօր։ Սակայն տեղեկացանք, որ նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այլ ոլորտների ներկայացուցիչների հետ եւս եւ պնդել է իր վճռականության մասին՝ ասելով, որ զիջումների գնացողը լինելու է ոչ թե ինքը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։
ԳՇ-ում տարբեր սցենարներ են մտածում, որոնցով մեծացնելու են ճնշումը քաղաքական իշխանության վրա եւ ստիպելու են, որ հեռանան։ Մեզ ասացին, որ մինչեւ հայտնի հայտարարությունը հրապարակելը Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հետ երկար զրույց է ունեցել, հորդորել է՝ մինչեւ վերջ ավերակների չվերածել երկիրը եւ բարի կամք դրսեւորել ու հեռանալ։
Իսկ նախկին եւ ներկա սպաների հետ հանդիպումներին էլ վստահեցրել է, որ քաղաքական հետաքրքրություններ չունի՝ համազգեստի եւ ուսադիրի պատիվը, բանակը փրկելու հարցն է, եւ նման հայտարարության իրենց դրդել է քաղաքական ղեկավարությունը՝ պարտությունը կոտրելով բանակի գլխին եւ մաս-մաս հանձնելով երկիրը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Օնիկ Գասպարյանին հեռացնելն անգամ հարցի լուծում չէ, քանի որ բանակի բարձրաստիճան զինվորականների մեծ մասը, բանակային կորպուսի ղեկավարներն ու հրամանատարները Գասպարյանին ասել են՝ եթե ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնանկ անեն, կհետեւեն նրան։ Նրանք անգամ ցանկացել են նոր հայտարարությամբ իրենց աջակցությունը հայտնել, սակայն Օնիկ Գասպարյանը թույլ չի տվել։
Իսկ հայտարարությունը չստորագրած ԳՇ 3-4 անդամն էլ, ըստ մեր աղբյուրի, Գասպարյանի հորդորով չեն ստորագրել՝ նրանց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, Գասպարյանը կանխատեսել է, որ այդ փաստը կշահարկվի, որ ինքնապաշտպանությունից դրդված են հրաժարական պահանջում։ Նիկոլ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը վերջին օրերին փորձել են լեզու գտնել տարբեր զինվորականների հետ, սակայն՝ ապարդյուն»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ տվեց
Հայրենիքի փրկության շարժում համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրանն...
Վստահ եմ՝ ձայնագրությունները կան. դեռ հրապարակելու ժամանակը չէ. Հրաչյա Հակոբյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել...
Ռուբեն Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում․ «Հրապարակ»
«Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդված...
Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք. Իշխան Սաղաթելյան
Խարույկ կլինի, ջուր, վրաններ, այլ պայմաններ, որ կարողանանք պահել փողոցը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ի երեկոյան, Դեմիրճյան...