
Շարունակեք պաշտոններից ազատել նրանց, ում ներկայությունը բանակում, թեկուզ, նվազագույն շանս է ստեղծում բանակի վերակառուցման. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է պաշտպանության նախարարության դիմաց զինծառայողների ծնողների կողմից իրականացվող բողոքի ակցիային։
«Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով։
Արդեն կարևոր էլ չէ, թե դա ինչ դրդապատճառ ունի, ովքեր են հնչեցնում կամ հավաքը ինչ ելք կունենա։ Հասել ու հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը։
Ո՞ւր հասցրեցիք երկիրը։ Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք։
Ի՞նչ աստիճանի ծայրահեղ վիճակի եք հասցրել մարդկանց, որ այսպիսի ձևակերպումներ են հնչեցում։
Ես պատկերացնում եմ մեր զինվորականների հոգեվիճակը, լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակում էլ բարեխղճորեն կատարում են երկրի անվտանգության ապահովման ուղղված բարձր առաքելությունը՝ ծանր, բարդ պայմաններում։
Լսում են իրենց ու իրենց ընկերների հասցեին ուղղվող զրպարտությունն ու կեղծիքը, բայց շարունակում են ծառայել իրենց երկրին։
Իսկ դուք զուգահեռ իրականության մեջ շարունակեք պաշտոններից ազատեք բոլոր նրանց, ում ներկայությունը բանակում, թեկուզ, նվազագույն շանս է ստեղծում բանակի վերակառուցման և մեր երկրի շուրջ համեմատաբար անվտանգ միջավայր ապահովելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը․
Նշենք, որ նախօրեին պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ծնողները փորձել են խոչընդոտել ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր, տեղի է ունեցել անկարգություն։
Ժամկետային ծինծառայողների ծնողներն այսօր ՊՆ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։