
Մենք մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ. Փաշինյան

Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում՝ աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը արդեն կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը դառնա ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում և հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք՝ եթե ոչ ամբողջությամբ, և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,- ասաց վարչապետը։