Դանակը հասել է ոսկորին. Մովսես Հակոբյանը՝ ԳՇ-ի՝ վարչապետի հրաժարականի մասին. ArmDaily .am

ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբն այսօր հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հայտարարության տակ ստորագրել էի Գլխավոր Շտաբի բոլոր բարձրաստիճան սպաները։ «Կարծում եմ, դանակը հասել է ոսկորին, դրա համար էլ Գլխավոր Շտաբը նման հայտարարություն է տարածել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր Շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նա հավելեց, որ ի ուրախություն բոլորի՝ բանակում ծառայող բոլոր մարդիկ գիտակից մարդիկ են։ «Ի ուրախություն բոլորիս՝ բանակում ծառայող մարդիկ բոլորը գիտակից մարդիկ են և անձնականը պետական դասից վեր չեն դասում։ Այսքան ժամանակ նրանք շատ զուսպ փորձել են մեր երկրի անվտանգության խնդիրներով զբաղվել և չներքաշվել քաղաքական խեղկատակության մեջ։ Բայց, կարծում եմ, բաժակը լցվել է և հրամանատարներն այլևս չեն դիմացել»,-նկատեց Մովսես Հակոբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ