Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է. ԼՀԿ հայտարարությունը
Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։
Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին
Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։
Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»:
Ավելի վաղ հայտնել էիք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել
lur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր...
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվող...